Աշխարհ

30.08.2016 14:34


Փաստաբան. «Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա»

Փաստաբան. «Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա»

Անցած ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը վաղը մեկնելու է Մոսկվա: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշման մեջ որևէ արգելք չկա Միրոնովի տեղաշարժի հետ կապված, ավելին, ըստ Ներսիսյանի, նման պահանջ դրված չի եղել նաև դատախազության երեկվա միջնորդության մեջ:

Մինչդեռ, երեկվա դատական նիստից հետո Միրոնովի մյուս փաստաբանները՝ Ռուբեն Կիրակոսյանը և Վրեժ Խաչիկյանը լրագրողներին հայտարարեցին, որ իրենց վստահորդը, համաձայն դատարանի որոշման, չի կարող լքել Հայաստանի տարածքը մինչև ԱՄՆ նրա արտահանձնման հարցով որոշման ընդունումը: Ասվեց նաև, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն է երաշխավորել դատարանին, որ Միրոնովը չի լքի Հայաստանի տարածքը:

Վերջինը այսօր վերահաստատեց նաև Կարեն Ներսիսյանը, նշելով, որ, այո՛, նման հանգամանք կա, բայց, միևնույն է, չկա դատարանի որոշում, ըստ որի՝ Միրոնովը չի կարող լքել Հայաստանի տարածքը:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը