Արմեն Պողոսյան. «15 լիմոնադից 11–ը չի համապատասխանում նորմերին»
Այսօր՝ օգոստոսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը խոսել է արագ սննդի ցանցերի հակասանիտարական վիճակի և քաղաքացիների կողմից ստացված այլ բողոքների մասին։
Նրա խոսքով՝ սննդի ցանցերում առաջնային պայմանը պետք է լինի հոսող ջուրը, քանի որ առանց մշտական ջրի սնունդ վաճառելն ուղղակի հանցագործություն է։
–Բողոքում են նաև գիրանալուց, ինչի պատճառն էլ հատուկ նյութն է, որը ավելացնում են սննդին,–հավելել է ՀԿ նախագահը։
Ասուլիսի ընթացքում Արմեն Պողոսյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ ամիսներ առաջ իրենց կողմից ուսումնասիրված 15 զովացուցիչ ըմպելիքից 11-ը սննդի նորմերին չի համապատասխանել։
-Դրանք մայրաքաղաքում կամ մայրաքաղաքին մոտ գտնվող լիմոնադ արտադրող փոքր ձեռնարկություններ էին։ Մենք հավաքել ենք դրանք երեխաների սննդի կետից։

7or.am