Աշխարհ

30.08.2016 14:05


Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ազատ առևտրի հարցով ԵՄ–ԱՄՆ բանակցությունները

Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ազատ առևտրի հարցով ԵՄ–ԱՄՆ բանակցությունները

Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են դադարեցնել Եվրամիության ու ԱՄՆ–ի միջև ազատ առևտրի հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ արտաքին առևտրի գծով պետքարտուղար Մաթիաս Ֆեքլը։

Համապաստախան հաղորդագրությունը հրապարակվել է բարձրաստիճան պաշտոնյայի «Twitter»–ի միկրոբլոգում։

«Ֆրանսիան պահանջում է դադարեցնել Տրանսատլանտյան ազատ առևտրի գոտու (TAFTA) և Առևտրի ու ներդրումների ոլորտում տրանսատլանտյան համագործակցության (TTIP) հարցերով բանակցությունները»,– գրել է Ֆեքլը։

RMC–ի եթերում էլ նա շեշտել է. «Հարկավոր է հստակ, պարզ, վերջնական դադար»։

Ֆեքլը հավելել է՝ Փարիզը մտադիր է սեպտեմբերին Եվրահանձնաժողով դիմել այդ նպատակով։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ «ԱՄՆ–ը ոչինչ չի տալիս կամ տալիս է միայն փշուրներ... Դաշնակիցները չպետք է այդկերպ բանակցեն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը