Աշխարհ

30.08.2016 13:40


«Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմանները վիզային ռեժիմի չեղարկման համար»

«Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմանները վիզային ռեժիմի չեղարկման համար»

Անկարան Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման համար չի կատարել անհրաժեշտ պայմանները։ Այս մասին, «Քումհուրիեթի» փոխանցմամբ, հայտնել է եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։

«Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմանները։ Ահաբեկչության դեմ համատեղ պայքարից ելնելով՝ մեր կողմից որևէ զիջում չի լինելու: Մեզ համար կարևոր են օրենքի պահպանումն ու անհրաժեշտ պայմանների իրագործումը»,- ասել է Էթինգերը:

Հիշեցնենք՝ վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է մի շարք պայմաններ կատարի, մասնավորապես, փոփոխություններ մտցնի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը