Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա ներքին և արտաքին ճնշումների մասին՝ քաղաքագետ Արմեն Աղայանն ասել է, թե ներքին ճնշումները միշտ ազդել են ու կարող են ազդել արտաքին քաղաքականության վրա, իսկ միջազգային ճնշումներ ուղղակի չկան։
-Համենայնդեպս, գոյություն չունի անհաղթահարելի միջազգային ճնշում մեր վրա էլ, Թուրքիայի վրա էլ։ Իհարկե տարբեր պետություններ ինչ-որ բաներ ասում են՝ իրենց քաղաքական շահերից ելնելով։ Պետություններն ակտիվ են, բայց նրանք երբեք անհաղթահարելի ճնշում չեն բանեցրել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Երբեք սա չի եղել։ Ով սրա մասին խոսում է, ուզում է նվազեցնել մեր դերն այդ գործընթացներում,-նշել է քաղաքագետը։
Միջազգային ճնշումներ ասվածը մի՞ֆ է

7or.am