Աշխարհ

30.08.2016 11:39


Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

Մոսկվայի կենտրոնում տեղակայված «Սիթիբանկի» մասնաճյուղում օրերս մարդկանց պատանդառած գործարար Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը։

«Բժիշկները խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլը, և մենք նույնպես՝ որպես փաստաբաններ, խորհուրդ ենք տվել չվտանգել առողջությունը»,-ասել է նա:

Նաև պարզաբանել է, որ Պետրոսյանն իրեն վատ է զգացել կալանքի մասին որոշումն իմանալուց հետո, դատարանը շտապօգնություն է կանչել՝ հավելելով, որ առայժմ իր պաշտպանյալի հանդեպ ոչ մի քննչական գործողություն չի տարվում։

«Այս շաբաթ դեպքի վայրում՝ բանկի բաժանմունքում, նախատեսված է նրա ցուցմունքների ստուգումը»,-ասել է փաստաբանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը