Աշխարհ

30.08.2016 20:59


Գիտնականները հետազոտել են Սառցե մարդու հագուստը (լուսանկար)

Գիտնականները հետազոտել են Սառցե մարդու հագուստը (լուսանկար)

Էցի սառցե մարդը մահացել է Էցտալյան Ալպերում 5300 տարի առաջ։ Նրա՝ մումիայի վերածված մարմինը հայտնաբերել են 1991թ. Իտալիայի և Ավստրիայի սահմանին։ Այդ ժամանակից ի վեր՝ Էցին դարձել է գիտական լաբորատորիաների ուսումնասիրման առարկան։

Օգոստոս ամսին «Nature» ամսագրում հրապարակվել էին հերթական հետազոտության արդյունքները։ Այս անգամ ուսումնասիրվել էին Սառցե մարդու հագուստն ու գործիքները։ Հակառակ սպասումներին՝ նախապատմական նորաձևությունն ամենաքիչն է հետաքրքրել գիտնականներին։ Էցիի հագուստը երկար ժամանակ առաջ է վերլուծվել «բաղադրիչների»՝ ազդրաշոր, տաբատ, վերնաշապիկ, տաք թիկնոց, գլխարկ, կոշիկ և այլն։ Կասկած չի առաջացրել նաև այն կաշին, ինչից դրանք պատրաստված են եղել։ Սակայն թե որ կենդանիների կաշին է եղել, հենց դա էլ փորձել են պարզել գիտնականները և միայն այժմ են կարողացել ստանալ բավարար արդյունքներ։

Պարզվել է, որ Էցիի տաք թիկնոցը կարված է եղել ոչխարի և այծի կաշվից, ընդ որում՝ դրա համար օգտագործվել է ամենաքիչը 4 կենդանու կաշի։ Վերնաշապկի և ազդրաշորի համար նախապատմական դերձակներն ընտրել են ոչխարի կաշին, տաբատի համար՝ այծի։

Դատելով արդյուքներից՝ կարելի է եզրակացնել, որ հագուստի մեծ մասը կարվել է ընտանի կենդանիների կաշվից՝ ոչխար, այծ, ցուլ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը