Կրեմլը տեղեկություններ չունի Քարիմովի մահվան մասին (տեսանյութ)
Կրեմլը տեղեկություններ չունի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին։ Այս մասին «Life»–ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք որևէ հաստատում չունենք»,–հաղորդել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Քարիմովը մահացել է տեղի հիվանդանոցներից մեկում ուղեղի կաթված ու արյունազեղում ստանալուց հետո։
Երկրի իշխանությունները պաշտոնական հայտարարություն այդ մասին չեն արել։
Ուզբեկստանի լրատվամիջոցներից մեկի գլխավոր խմբագիրն էլ «Life»–ին հայտնել է, որ Քարիմովն իրականում մահացել է, իսկ այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի վաղը։

7or.am