Աշխարհ

30.08.2016 10:05


60–ից ավելի իսլամիստ գերմանական բանակ է անցել

60–ից ավելի իսլամիստ գերմանական բանակ է անցել

Գերմանիայում ապրող իսլամականները փորձում են գերմանական բանակի՝ բունդեսվերի շարքեր մտնել՝ ռազմական պատրաստվածություն անցնելու նպատակով, այնուհետև ստացած հմտություններն օգտագործել ահաբեկչական գրոհներ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է «Die Welt»–ը՝ իր աղբյուրներին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ բունդեսվերում ծառայության է մտել 64 կասկածյալ իսլամիստ։ ԳԴՀ հետախուզությունն էլ բանակում 268 կասկածյալ աջ արմատական և 6 ձախ ծայրահեղական է հայտնաբերել։

Նշվում է, որ Գերմանիայի ռազմական ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ անել երկրի օրենսդրության մեջ, ըստ որի՝ նորակոչիկներն անվտանգության ավելի խիստ ստուգումներ կանցնեն։

Ապրիլին էլ հաղորդվել էր, որ բունդեսվերի առնվազն 29 նախկին ծառայող անցել է Սիրիա ու Իրաք, որտեղ էլ, նախնական տեղեկատվությամբ, անցել է «Իսլամական պետության» շարքեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը