ՀԺԿ նախագահ. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը լրագրողներին ասել է.
-Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից։
Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան լրացումներ կատարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ ՀԺԿ նախագահը որակում է որպես արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի կողմից ձգձգելուպատասխանքայլ։
-Փաստ է, որ Թուրքիան սահմանի բացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։ Դրա մասին նշված չէ արձանագրություններում, սակայն Թուրքիան կապել է և շարունակում է կապել։ Եվ ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ ճնշումներն ուժեղանալու են,- նշել է Ս. Դեմիրճյանը՝ քիչ հավանական համարելով, որ Թուրքիան կբացի սահմանը կամ կվավերացնի արձանագրությունները մինչև ղարաբաղյան հարցի կարգավորումը։
ՀԺԿ նախագահի կարծիքով ամենայն հավանականությամբ ՀՀ սահմանադրական դատարանը կճանաչի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը։
ՀԺԿ նախագահ. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից»
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը լրագրողներին ասել է.
-Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը հետ է կանգնելու այս գործընթացից։
Միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան լրացումներ կատարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ ՀԺԿ նախագահը որակում է որպես արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի կողմից ձգձգելու պատասխան քայլ։

7or.am