Աշխարհ

29.08.2016 16:10


ԱՄՆ թանգարանը ցուցադրել է Քանիե Ուեսթի հոլովակի մերկ հայտնիներին (լուսանկարներ 18+)

ԱՄՆ թանգարանը ցուցադրել է Քանիե Ուեսթի հոլովակի մերկ հայտնիներին (լուսանկարներ 18+)

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի դադարում զարմացնել։ Այս անգամ նա առաջարկել է ցուցադրել մի շարք հայտնիների մերկ մոմե կերպարանքները, որոնք երևում են ամուսնու՝ Քանիե Ուեսթի սկանդալային «Famous» երգում։

Արտասովոր այդ ցուցանմուշների համար ընտրել են Լոս Անջելեսի «Blum & Poe» պատկերասրահը։

Մերկ հերոսների թվում են Ջորջ Բուշ կրտսերը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, երգչուհիներ Ռիհաննան և Թեյլոր Սվիֆթը, ամերիկյան «Vogue»–ի խմբագիր Աննա Վինտուրը, Քեյթլին Ջենները, երաժիշտներ Ray J–ն ու Քրիս Բրաունը, Քանիե Ուեսթը՝ կնոջ հետ, և այլք։

Անկողնում գտնվող բոլոր հայտնիները մերկ են և կիսածածկված։ Ցուցահանդեսը բացել է ինքը Քիմ Քարդաշյանը, իսկ Քանիե Ուեսթը հյուրերին ողջունել է տեսակապով։

Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթը սպառնացել էր դատի տալ Ուեսթին «Famous» երգի համար, որում ռեփերը Թեյլորի մասին ասում է. «Ես այս պոռնիկին հայտնի դարձրեցի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը