ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը ներկայացնում ենք հատվածաբար.
-ԱԺ դահլիճի վերանորոգումից հետո լրագրողներին հատկացված օթյակներն ապակիներով են առանձնացված։ Լրագրողներից ոմանք ցանկանում են, որ դրանք հանվեն։ Ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը։
-Ապակիների հարցում մենք ակուստիկայի և անվտանգության խնդիր ունենք։
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն խոսակցություններին, որ այս ամենը հատուկ է արվել՝ կտրելու համար պատգամավոր-լրագրող կապը, որպեսզի լրագրողները չկարողանան հանդիպել օրենսդիրներին։
-Դուք ինքներդ գիտեք՝ ես ոնց եմ վերաբերվում, դուք էլ եք համոզված, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նորից եմ ուզում հնչեցնել իմ տեսակետը։ Իմ կարծիքով՝ ես լուրջ մարդ եմ, եթե մի անգամ մի բան ասում եմ... Եթե ժամանակի խնդիր չլինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր հնարավորությունները ձեր համար ստեղծենք։ Եվ դա բխում է մեր շահերից։ Ինչքան էլ փորձում եք սուբյեկտիվ ներկայացնել ԱԺ մեր աշխատանքը, դա մեզ չի հոգնեցնում, չի ինչ-որ տեղ մեր տրամադրությունը փչացնում։ Մենք ուղղակի փորձում ենք ձեզ ավելի լավ նայել, միգուցե մարդիկ կլինեն, որ ժամանակի ընթացքում կհոգնեն 100 լավից մի վատը ցույց տալուց։ Դա, իմ կարծիքով, ճիշտ չէ, արդար չէ։
-Բայց բավական դժվար է 3-րդ հարկից երկար միջանցքներով վազել ներքև և պատգամավորներից կարծիքներ հավաքել։
-Դուք լրագրող եք, դուք պետք է գնաք, հետևեք, պատգամավորներին հարցեր տաք։ Ի՞նչ եք ասում՝ երկար միջանցք, կարճ միջանցք։ Ձեզ համար պետք է միջանցքները կարճացնեի՞նք։ Բոլոր տեխնիկական հնարավորությունները ստեղծելու ենք մաքսիմում։ Մեկ խնդիր կա՝ որ ապակիներն ասում եք հանենք։ Ակուստիկայի և անվտանգության խնդիր ունենք։ Պետք է մասնագետների կարծիքը հաշվի առնենք։ Մնացած բոլոր խնդիրները՝ համակարգիչ և այլն, կկարգավորենք կարճ ժամկետում։ Եվ իմ կարծիքով դուք նաև պետք է ընբռնումով մոտենաք և ողջունեք այս վերակառուցումը՝ գեղեցիկ դահլիճ ունենալը, որը, իմ կարծիքով, կնպաստնի նաև պատգամավորների արդյունավետ աշխատանքին։ Եվ նաև ձեր։ Մի քանի անգամ ասել եմ, ես ձեզ համար որևէ սահմանափակում անելու մտադրություն չունեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ դուք Աստծո կամոք, ձեր ցանկությունով ամեն ինչը լուսաբանեք ճշմարիտը, ոչ թե լավի մեջ ման գաք մի փոքր վատ բան և փորձեք այդ վատը լուսաբանել։ Դա շատ վատ բան է։
-Իսկ հարմարատավետ դահլիճը կնպաստի՞, որ պատգամավորների բացակաների թիվը նվազի։
-Բացակաները հիմա ես չեմ կարծում, որ այնքան շատ են՝ 110-112 պատգամավորներ կան 131-ից։ Նաև դուք պետք է հասկանաք, որ պարբերաբար մենք գործուղումների ենք։ Հիմա 5-6 պատգամավոր գտնվում է Ռուսաստանում, տարբեր պատվիրակություններ ամիսը մեկ անգամ մեկնում են գործուղումների։ Եվ դուք մի մտածեք, որ պատգամավորը պետք է նստի ամբողջ օրը դահլիճում։ Նա աշխատում է, հանդիպում իր ընտրողների հետ։ Ուղղակի իմ ցանկությունն է, և հորդորել եմ պատգամավորներին, որ նիստի օրերին ներկա լինեն, մնացած բոլոր օրերը հանդիպեն իրենց ընտրողների հետ և իրենց այլ գործերով զբաղվեն։ Եվ դա ճիշտ է։
-ԼՂՀ անկախության ճանաչման մասին հարցը ե՞րբ եք դնելու քվեարկության։
-Կանոնակարգ օրենքը ինձ պարտադրում է, որ այս քառօրյայում մենք այդ հարցը դնենք քվեարկության։ Ես պարտավոր եմ կա՛մ վաղը, կա՛մ մյուս օրը դնենք քվեարկության։
-Իսկ կարո՞ղ է չդրվել քվեարկության։
-Նախաձեռնողները կարող են հետաձգել։ Ես իրենց առաջարկել եմ, ասել եմ՝ առաջարկեք քվեարկությունը հետաձգել 2 ամսով, միգուցե կփորձենք մենք հանդիպել, քննարկել և այլն։ Ես ուղղակի իրենց պատասխանը դեռ չունեմ։
-Իսկ այդ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու և հետո համաձայնության գալու հնարավորությանն ինչպե՞ս եք դիտարկում։
-Ես բոլոր հարցերին, որոնք կբխեն մեր բոլորի շահերից, կներկայացնի մեր բոլորի տեսակետները, համաձայն եմ։ Ես ուղղակի այն ժամանակ եմ իրենց առաջարկել, որ միգուցե հիմա մի՛ օգտվեք ձեր լիազորությունից, բերեք մի հատ քննարկենք, բոլորս որոշենք՝ ե՞րբ է ճիշտ այն մտցնել օրակարգ։ Իրենք չընդունեցին մեր առաջարկը, հիմա իրենց գործն է։
-«Ժառանգությունը» սպասում է Ձեր հրավերին։
-Կհրավիրե՛նք։ Անպայման, ձեզ խոստանում եմ, որ կհրավիրենք։
-Ես միշտ ցանկանում եմ, որ լինեն արդյունավետ քննարկումներ, արդյունավետ լուծումներ, խաղաղ բանակցությունների արդյունքում հարցը լուծվի։ Ես միշտ պոզիտիվ եմ տրամադրված այս հարցի լուծմանը։
-Վաղը հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է։ ԱԺ նիստ լինելո՞ւ է։
-Մենք նախաձեռնություն ունենք, որ 11։30-ին հանդիպելու ենք բոլոր պատգամավորներով, ծաղիկ ենք դնելու, և այո՛, իմ կարծիքով նիստը շարունակելու ենք։
Հովիկ Աբրահամյան

-Վաղը Աստրախանում կայանալիք եռակողմ հանդիպումից դուք ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Ես միշտ ցանկանում եմ, որ լինեն արդյունավետ քննարկումներ, արդյունավետ լուծումներ, խաղաղ բանակցությունների արդյունքում հարցը լուծվի։ Ես միշտ պոզիտիվ եմ տրամադրված այս հարցի լուծմանը։
-Վաղը հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է։ ԱԺ նիստ լինելո՞ւ է։
-Մենք նախաձեռնություն ունենք, որ 11։30-ին հանդիպելու ենք բոլոր պատգամավորներով, ծաղիկ ենք դնելու, և այո՛, իմ կարծիքով նիստը շարունակելու ենք։
Ներկայացրեց Արեգնազ Մանուկյանը