Աշխարհ

29.08.2016 20:45


Տարածված սխալներ լվացք անելիս, որոնք փչացնում են հագուստը

Տարածված սխալներ լվացք անելիս, որոնք փչացնում են հագուստը

«AdMe.ru» կայքը ներկայացրել են այն տարածված սխալները, որոնք բոլորս թույլ ենք տալիս լվացք անելիս։

  • Սխալ տեսակավորում։ Տեսակավորելիս գույնից բացի՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև կտորի տեսակին։
  • Բծերից ազատվելու սխալ միջոց։ Կեղտաբծերը կոպիտ տրորելու փոխարեն պետք է լվանալ դրանք զգուշորեն։ Կարիք չկա ամբողջությամբ լվանալ։ Բավական է թրջել միայն այդ հատվածաը։
  • Լվացքի փոշու ավելցուկ։ Չափից շատ լվացքի փոշին շատ փրփուր է առաջացնում, որը կարող է թողնել կեղտն այնպիսի հատվածում, ինչպիսին օձիքն է։
  • Հագուստի շղթան։ Այն պետք է ամրացնել նախքան լվացքը, քանի որ դրա ատամիկները կարող են վնասել այլ զգեստներ։
  • Ամրացված կոճակները։ Կոճակները հարկավոր է արձակել, քանի որ դրանք կարող են պոկվել թելից։
  • Չափազանց շատ սպիտակեցնող նյութի օգտագործում։ Սպիտակեցնող նյութը կոպտացնում է կտորը։
  • Լողազգեստների լվացումը լվացքի մեքենայի մեջ։ Ծովային հագուստներն արգելված է լվանալ լվացքի մեքենայով։ Միայն սառը ջուր և ձեռքով լվացք։
  • Բարձերի և վերմակների համար մեկ պտույտ։ Սրանք լվանալուց աշխատեք 2 պտույտ սահմանել, քանի որ առաջին պտույտից հետո լվացող միջոցները կարող են ամբողջությամբ չմաքրվել։
  • Անկարգ ծանրաբեռնում։ Սկզբում գուլպաները գցեք լվացքի մեքենան, իսկ հետո՝ մնացածը։
  • Սրբիչների համար նախատեսված փափկեցնող միջոց։ Փափկեցնող միջոցները նվազեցնում են սրբիչների ներծծող հատկությունը։
  • Չափից շատ զգեստներ կուտակելը։ Դրանից լվացքի մեքենան կարող է փչանալ։
  • Ձմեռային բաճկոնների սխալ լվացում։ Որպեսզի դրանք չվնասվեն, լվացքի մեքենայի մեջ թենիսի 3 գնդակ դրեք։
  • Թանկարժեք լվացող միջոցների օգտագործումը։ Դրանց երբեմն կարող են փոխարինել բնական միջոցները։
  • Սխալ խնամք։ Հաճախ լվացեք լվացքի մեքենան, մի՛ ծածկեք այն լվացքից հետո։ Տարին մեկ անգամ քացախաջրով ողողեք այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը