Աշխարհ

29.08.2016 14:25


Ուզբեկստանի նախագահը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ուզբեկստանի նախագահը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ նրա մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։

Ներկայումս նախագահի վիճակը կայուն է գնահատվում։ Այս մասին «Instagram»–ի իր էջում հայտնել է Քարիմովի դուստր Լոլան։

Ավելի վաղ ուզբեկական պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ Քարիմովը ստացիոնար բուժում է ստանում, որը «որոշակի ժամանակ» է պահանջում։ Քանի որ այլ մանրամասներ չէին հաղորդվել, հասարակության շրջանում սկսել էին լուրեր պտտվել ուզբեկ առաջնորդի կաթվածի մասին։

Լոլա Քարիմովան դիմել է հանրությանը՝ խնդրելով զերծ մնալ սպեկուլյացիաներից և հարգել իր ընտանիքի անձնական կյանքի իրավունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը