Բրիտանիայի իշխանությունները թագավորական նավատորմի ականակիր են ուղարկել Պարսից ծոց՝ ամերիկյան ավիակիրներին օգնելու նպատակով, ովքեր Սիրիայում և Իրաքում պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը «HMS Daring» էսմինեցի մասին է, որը մոտավորապես 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժե։ Բրիտանական նավն ապահովելու է ավակիրներին պաշտպանական ծածկույթով, ինչպես նաև փոխանցելու է անհրաժեշտ տեղեկատվություն շտաբին, որը վերահսկում է ահաբեկիչների դեմ օդային գործողությունները։
«Բրիտանական ռազմաօդային ուժերն ամեն օր հարվածներ են հասցնում ահաբեկիչների ուղղությամբ, բանակն Իրաքի զինվորականներին պատրաստում է պայթուցիկ սարքերի վնասազերծմանը, իսկ թագավորական նավատորմն օգնում է պաշտպանել ավիակիրներին Պարսից ծոցում, մինչ նրանք հարվածներ են հասցնում»,– հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Բրիտանիան ականակիր կուղարկի Պարսից ծոց

7or.am