Աշխարհ

28.08.2016 08:29


ԱՄՆ Պետդեպը Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին (տեսանյութ)

ԱՄՆ Պետդեպը Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին (տեսանյութ)

ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը։ Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի պահանջով։ «РИА Новости»-ն հայտնում է, որ ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն ասել է.

«Շնորհակալություն ձեր հարցադրման համար: Մենք կվերադառնանք դրան, եթե կարողանանք մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ»:

Երևանի օդանավակայանում ձերբակալված 30-ամյա ՌԴ քաղաքացին մեղադրվում է 50.000 դոլարի լվացման և ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու համար: Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտնել է, որ Միրոնովն աշխատել է ռուս-բելառուսական ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնում՝ որպես ղեկավար, իսկ Հայաստանում հանգստանալիս է եղել: ԱՄՆ-ում նա եղել է մեկ անգամ` 2013-ին, մեկ շաբաթով գործուղման։

Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով դատը կկայանա երկուշաբթի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը