Աշխարհ

27.08.2016 14:10


Մարադոնան պաշտոնապես ճանաչել է ևս մեկ սեփական երեխայի

Մարադոնան պաշտոնապես ճանաչել է ևս մեկ սեփական երեխայի

Հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պաշտոնապես ճանաչել է ևս մեկ սեփական երեխայի։ Նախկին ընկերուհի Քրիստինա Սինագրիից ունեցած որդին այժմ արդեն 29 տարեկան է։ 2 տարի առաջ էլ արգենտինացին պաշտոնապես դուստր էր ճանաչել 18–ամյա Յանային։

РИА «Новости»–ն հիշեցնում է՝ Իտալիայի դատարանը Դիեգոյին ճանաչել է տղայի հայր այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը հրաժարվել է հանձնել ԴՆԹ–ի թեստ։ Սակայն գոյություն ունեին անհերքելի ապացույցներ այն բանի, որ արգենտինացին ապրել է Սինագրայի հետ 1986թ, երբ խաղում էր «Նապոլիում», և երբ ծնվել է Դիեգո կրտսերը։

Բացի Դիեգոյից և Յանայից՝ Մարադոնան ևս 3 երեխա ունի՝ Դալմա և Ջանինա աղջիկները նախկին կնոջից՝ Քլաուդի Վիլաֆանեից, և որդի Դիեգո Ֆերնանդոն, ում մայրը Վերոնիկա Օհեդան է։

«Ես երջանիկ եմ, որովհետև միավորվեցի որդուս հետ այնպես, ինչպես որ Յանայի։ Ես շատ եմ նրան սիրում, և նա ինձ շատ նման է»,–հայտարարել է Մարադոնան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը