Լրահոս

03.12.2010 14:19


Կիրո Մանոյան. «Ինչքան ժամանակ կան բանակցություններ, պատերազմի հավանականությունն ավելի նվազ է»

Կիրո Մանոյան. «Ինչքան ժամանակ կան բանակցություններ, պատերազմի հավանականությունն ավելի նվազ է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեկնաբանելով այն տեսակետները, թե Ղարաբաղում պատերազմի հավանականությունն ավելացել է, ասել է, թե նման իրավիճակ կստեղծվի այն ժամանակ, երբ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը չլինի։

-Ինչքան ժամանակ կան բանակցություններ, պատերազմի հավանականությունն ավելի նվազ է, իսկ եթե չկան բանակցություններ,պարզ է, որ պատերազմի վտանգն ավելի մեծանում է,-նշել է նա։

Ըստ Կիրո Մանոյանի՝ Ադրբեջանը երեկ էլ պատերազմ կսկսեր, եթե իմանար, որ հաղթելու է։

-Քանի որ չգիտի, որ պետք է հաղթի, թեկուզ՝ մեկ տոկոսի չափով, չի սկսի պատերազմ։ Կամ էլ այնպիսի իրավիճակ պետք է ամրագրվի, որ Ադրբեջանը չի ցանկանում, օրինակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, և այդ իրավիճակը փոխելու համար նա պետք է «ֆորս մաժոր» ստեղծի և գնա պատերազմի։ Բայց այսօրվա իրավիճակով Ադրբջանը դժվար թե պատերազմ սկսի,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը