Տաղանդավոր հայ ջութակահարը նվագում է սիրիացի փախստականների ճամբարներում (լուսանկար)
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «arevelk.am»–ը։
Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով՝ նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:
Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:

Մանրամասն՝ «arevelk.am»–ում։