Աշխարհ

26.08.2016 19:25


Նորվեգացի պատգամավորը պոկեմոններ է որսացել խորհրդարանի նիստին

Նորվեգացի պատգամավորը պոկեմոններ է որսացել խորհրդարանի նիստին

Նորվեգիայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Տրինե Սքայ Գրանդեն «Pokemon Go» է խաղացել խորհրդարանի նիստին։ Այս մասին հայտնում է «Local»–ը։

Նշվում է, որ նիստն ուղիղ է հեռարձակվել, և շատերը նկատել են Գրանդեի զբաղմունքը։

Ավելի ուշ պատգամավորը ներողություն է խնդրել իր արարքի համար և հայտարարել, որ չի խաղա հրապարակային, եթե դա ինչ–որ մեկին վիրավորում է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգտատերերը կորցրել են հետաքրքրությունը «Pokemon Go»–ի հանդեպ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը