Աշխարհ

26.08.2016 13:31


Իր սեփական մեքենայով «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մնալու է կալանքի տակ

Իր սեփական մեքենայով «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մնալու է կալանքի տակ

Այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին իր սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանի միջնորդությունը:

Փաստաբանը նշել է, որ Արթուր Սարգսյանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանը հիմնավորումներ, պարզաբանումներ չի ներկայացրել։

Պաշտպանող կողմը հայտարարել էր, որ Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացվել են, և նա միջնորդել էր պաշտպանյալին ազատ արձակել գրավի դիմաց՝ հաշվի առնելով նաև Արթուրի առողջական խնդիրները, որոնք չէին կարող համատեղվել բանտային պայմանների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը