Աշխարհ

26.08.2016 10:40


Մոսկվան համաձայնել է 1/3 մասով էժանացնել գազի գինը Բելառուսի համար

Մոսկվան համաձայնել է 1/3 մասով էժանացնել գազի գինը Բելառուսի համար

Ռուսաստանը և Բելառուսը նախապես պայմանավորվել են ռուսական գազի նոր գնագոյացման սխեմայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Коммерсант» թերթը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, գնի դոլարային բանաձևի փոխարեն լիովին կիրառվելու է ռուբլայինը՝ հիմնվելով Ռուսաստանում գազի միջին գնի վրա՝ բարձրացող գործակցով։

Արդեն 2017թ. գազը Բելառուսի համար էժանանալու է 30 %–ով։ Դրանից հետո 2 երկրներում գազի գինը շարունակելու է մոտենալ և 2025թ. հավասարվել, երբ աշխատելու է 2 երկրների էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան։

Դեռևս նոր սխեման համաձայնեցված է աշխատանքային մակարդակով. այն դեռ պետք է հաստատվի։ Եթե դա լինի, ապա Մինսկը կմարի պարտքը «Գազպրոմի» առջև, այդ թվում և տույժերը՝ հին գնով, իսկ Ռուսաստանն ամբողջությամբ կվերսկսի հակամարտության ընթացքում սառեցված նավթի մատակարարումը երկիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը