Թուրքիան հայտնել է Սիրիա ներխուժման վերջնաժամկետի մասին
Թուրք զինվորականները մնալու են Սիրիայի հյուսիսում այնքան, մինչև որ ընդդիմադիր սիրիական «Ազատ բանակի» ուժերը չկառավարեն իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը NTV հեռուստաալիքի եթերով։
«Մեր գլխավոր նպատակն է ազատել սիրիական Ջերաբլուս քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Դրա հետ մեկտեղ՝ մենք ձգտում ենք, որպեսզի ԻՊ ուժերին չգան փոխարինելու սիրիական քրդերը»,– մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Ընդ որում, Ըշըքը նշել է, որ սիրիացի ապստամբներին, թուրք զինվորականների աջակցության շնորհիվ, հաջողվել է վերահսկողության տակ առնել Ջերաբլուսը, որը երկար ժամանակ գտնվել է «Իսլամական պետության» ծայրահեղականների ձեռքում։
Ներկայումս շարունակվում է քաղաքի ազատագրումը զինյալներից։

7or.am