Լրահոս

16.12.2009 14:20


Ի՞նչ տվեց մեզ «ֆուտբոլային» դիվանագիտությունը

Ի՞նչ տվեց մեզ «ֆուտբոլային» դիվանագիտությունը

-«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեզ չէր կարող ի սկզբանե ոչինչ տալ։ Բոլոր դատողությունները, թե սահմանի բացումը մեզ ինչ-որ բան պիտի տար, կամ թշնամի չունենալը, թշնամու հետ հաշտվելը մեզ ինչ-որ բան պետք է տար, անհեթեթ են և արվում են գործող քաղաքական վերնախավի քայլերն արդարացնելու նպատակով,-լրագրողների հետ հադիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչ տվեց մեզ «ֆուտբոլային» դիվանագիտությունը՝ ասել է  քաղաքագետ Արմեն Աղայանը։

Նրա խոսքերով՝ այս դիվանագիտության հետևանքով կորուստներ մասամբ արձանագրվել են։

- Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը բավական բարձր մակարդակով ճանաչել է Արևմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գերիշխանությունը։ Չասեմ, թե սա անդառնալի կորուստ է, բայց  խոշոր կորուստ է։ Վավերացման դեպքում դրա չափը է՛լ ավելի կմեծանա, և հաջորդ իշխանություններից (պայմանական ասած՝ ազգային իշխանություններից) շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվի՝ չեղյալ հայատարարել այս տարիներին և օրերին կատարվածը։ Մյուս կորուստը հոգեբանական է։ Մենք մի կարճ ժամանակ ապրեցինք որպես հաղթող ազգ, իսկ հիմա արդեն համակերպվում ենք նոր պարտությունների հետ և կուլ ենք տալիս։ Սա շատ ավելի ծանր կորուստ է,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը