Աշխարհ

25.08.2016 14:20


«Սիթիբանկը» գրաված Պետրոսյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը

«Սիթիբանկը» գրաված Պետրոսյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած, այնուհետև ՌԴ իրավապահներին հանձնված Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ ամբողջովին ընդունել է իր մեղքը։ Այս մասին, «life»–ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան։

Քննիչները ծրագրում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ։ ՌԴ ՔԿ–ն կատարվածի առթիվ հարուցել է քրեական գործ։

Աղբյուրը հիշեցնում է՝ «ռումբը», որը սպառնում էր պայթեցնել Պետրոսյանը, իրականում մի տուփ աղ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը