«WikiLeaks»–ը Հիլարի Քլինթոնի վերաբերյալ փաստաթղթերի նոր խմբաքանակ կհրապարակի
«WikiLeaks»–ի հեղինակ Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կայքը ծրագրում է հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի գործունեության հետ կապված «արտահոսած» փաստաթղթերի հերթական խմբաքանակը։ Այս մասին փոխանցում է «Fox News»–ը։
«Ես չեմ ուզում բացել խաղաքարտերը ժամանակից շուտ, բայց կարող եմ ասել, որ դրանք տարբեր փաստաթղթեր են՝ ստացած տարբեր ինստիտուտներից, որոնք կապված են նախընտրական քարոզարշավի հետ»,– ասել է նա։
Ասանժը նշել է, որ նյութերից մի քանիսն ինքնին «բավականին հետաքրքիրեն», մնացածը ներկայացնում են արդեն հայտնի տեղեկատվություն՝ «մեկ այլ անկյան տակ»։
«WikiLeaks»–ը Հիլարի Քլինթոնի վերաբերյալ փաստաթղթերի նոր խմբաքանակ կհրապարակի
«WikiLeaks»–ի հեղինակ Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ կայքը ծրագրում է հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի գործունեության հետ կապված «արտահոսած» փաստաթղթերի հերթական խմբաքանակը։ Այս մասին փոխանցում է «Fox News»–ը։
«Ես չեմ ուզում բացել խաղաքարտերը ժամանակից շուտ, բայց կարող եմ ասել, որ դրանք տարբեր փաստաթղթեր են՝ ստացած տարբեր ինստիտուտներից, որոնք կապված են նախընտրական քարոզարշավի հետ»,– ասել է նա։
Ասանժը նշել է, որ նյութերից մի քանիսն ինքնին «բավականին հետաքրքիր են», մնացածը ներկայացնում են արդեն հայտնի տեղեկատվություն՝ «մեկ այլ անկյան տակ»։
7or.am