Աշխարհ

24.08.2016 22:25


Մոսկվայում Արամ Պետրոսյանը սպառնում է պայթեցնել բանկը, որտեղ մարդիկ է պատանդառել (լրացված, տեսանյութ)

Մոսկվայում Արամ Պետրոսյանը սպառնում է պայթեցնել բանկը, որտեղ մարդիկ է պատանդառել (լրացված, տեսանյութ)

Մոսկվայի Բոլշոյ Նիկիտսկի փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում 1961թ.-ին ծնված, Մոսկվայի բնակիչ Արամ Պետրոսյանը պատանդառել է 4 մարդու եւ սպառնում է պայթեցնել բանկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետրոսյանի կրծքին ենթադրյալ պայթուցիկ սարք է կախված:

Ավելի ուշ նա 4 պատանդից 2-ին ազատ է արձակել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պետրոսյանը զբաղվել է բժշկական նշանակության ապրանքների արտադրությամբ եւ վերջերս սնանկ է ճանաչվել է:

55-ամյա սնանկացած գործարարը «YouTube»-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»:

Ներկայումս նրա հետ բանակցություններ են ընթանում:

***

«gazeta.ru»–ն հայտնում է, որ Պետրոսյանը ևս մեկ պատանդի է ազատ արձակել։

Թերթը նշում է, որ մոտակայքում հերթապահություն են անում դիպուկահարները։ Նրանք պատրաստ կանգնած են շենքերի տանիքներին։

***

«Գազետան» հայտնում է, որ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը