Աշխարհ

24.08.2016 15:29


Թուրքական տանկերը ներխուժել են Սիրիայի տարածք

Թուրքական տանկերը ներխուժել են Սիրիայի տարածք

Օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ մեկտեղ թուրքական տանկեր էլ են ներխուժել Սիրիայի հյուսիսային սահմանամերձ Ջերաբլուս քաղաք՝ ԻՊ գրոհայինների դեմ կռվելու նպատակով։

Այս մասին հայտնում է «Haberler»–ը՝ զինվորական աղբյուրներին հղումով։

Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անվանումը, ինչը, ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի, խոսում է այն մասին, որ նշյալ օպերացիան հատկապես ուղղված է Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» դեմ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան միշտ էլ դեմ է եղել, որ Սիրիայի քրդական ուժերը ԻՊ դեմ պայքարում անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը և դիրքավորվեն այնտեղ: Բացի այդ, նշվում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոների վերջին հայտարարության մեջ պարզորոշ ասվել է, որ նշյալ գործողության ժամանակ թիրախը լինելու է ոչ միայն ԻՊ-ն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը