Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում և ահաբեկչության դեմ ՌԴ–ի և ԱՄՆ–ի պայքարի գործողոթյունների համակարգման հեռանկարները։
«Կարծիքների փոխանակում է եղել նաև ուկրաինական խնդրի շուրջ։ Լավրովը կոչ է արել ԱՄՆ–ին օգտագործել Կիևի վրա ունեցած իր ազդեցությունը և երկխոսության մեջ մտնել Դոնբասի հետ, ինչպես նաև կատարել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են մինսկյան «Միջոցների փաթեթում» և «նորմանդյան քառյակի» գործունեության շրջանակում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ–ի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովը օգոստոսի 26–ին Ժնևում հանդիպելու է Քերրիի հետ։
Քերրին նորից հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

7or.am