Նիսում ոստիկանությունը ստիպել է մահմեդական կնոջը հանել բուրկինին
Նիսի լողափերից մեկում ոստիկանության աշխատակիցը ստիպել է մահմեդական կնոջը հանել բուրկինին։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։
Հաղորդվում է, որ 4 ոստիկան մոտեցել են կնոջը, ով արևային լոգանք ընդունելիս է եղել Նիսում գտնվող Անգլիական պարսպապատ ծովափում, շրջապատել են նրան և ստիպել հանել փակ լողազգեստը, որն ընդունված է մահմեդականների շրջանում։
Համաձայն որոշ տեղեկությունների՝ ոստիկանությունը լողափի համազգեստի մասին զգուշացրել էր կնոջը և ստիպել նրան 38 եվրոյի չափով տուգանք վճարել։
Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի իշխանությունները մի շարք համայնքներում բուրկինի կրելու արգելք են սահմանել։ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ աջակցում է այն քաղաքապետերին, ովքեր նման որոշում են կայացրել։

7or.am