Աշխարհ

24.08.2016 11:35


Իտալացիները 18 տարին լրանալուն պես կառավարությունից 500 եվրո «մշակութային բոնուս» կստանան

Իտալացիները 18 տարին լրանալուն պես կառավարությունից 500 եվրո «մշակութային բոնուս» կստանան

Իտալիայի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին 18 տարեկանը լրանալուն պես տրամադրելու է, այսպես կոչված, «մշակութային բոնուս»՝ 500 եվրոյի երաշխավորագիր։ Այս մասին հայտնում է «Corriere della Serra»–ն։

Հաղորդվում է, որ ստացած գումարը կարելի է ծախսել գրքերի, ինչպես նաև համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների և ազգային այգիների տոմսեր գնելու վրա։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները նվերը կարող են ստանալ հատուկ հավելվածի միջոցով և կարող են այն ծախսել ինչպես խանութներում, այնպես էլ օնլայն գնումների ժամանակ։

Ակցիան մեկնարկելու է սեպտեմբերի 15–ից և տևելու է մինչև 2016թ. դեկտեմբերի 31–ը։ Կառավարության տվյալներով՝ նվերը ստանալու է 575 հազար դեռահաս, իսկ, ընդհանուր առմամբ, տվյալ գաղափարն իշխանություններին արժենալու է 290 միլիոն եվրո։

«Սա կհիշեցնի նրանց, թե որքան կարևոր է մշակույթի օգտագործումը ինչպես ինքնազարգացման, այնպես էլ հասարակության ամրապնդման համար»,– հայտարարել է խորհրդարանական պետքարտուղար Տոմազո Նանիչինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը