Թրամփն առաջ է անցել Հիտլերից «հոգեկան շեղումների թվով»
Համաձայն Օքսֆորդի համալսարանի նոր հետազոտության՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հոգեկան խանգարման ավելի շատ հատկանիշներ ունի, քան նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Այս մասին հայտնում է «The Independent»–ը։
Հաղորդվում է, որ հետազոտությունն անցկացվել է գիտնական Քևին Դաթոնի կողմից՝ PPI-R (Psychopathic Personality Inventory) մեթոդի օգտագործմամբ՝ անհատականության հոգեկան խանգարման հատկանիշների գնահատականներով։ Այն ընդգրկում է 8 չափանիշ, որոնց թվում են անվախությունը, սառնասրտությունը և սթրեսների դիմադրությունը։
Հետազոտության արդյունքների հիման վրա Դաթոնը կազմել է հոգեկան շեղումներով առաջնորդների վարկանիշը։ Առաջին տեղում հայտնվել է նախկին իրաքյան բռնապետ Սադդամ Հուսեինը՝ ստանալով 189 միավոր։
Թրամփը հավաքել է 171 միավոր՝ հայտնվելով 4–րդ տեղում և առաջ է անցել Հիտլերից, ով ստացել էր 169 միավոր։

7or.am