Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը ժամ առ ժամ ավելանում է (լրացվում է, տեսանյութ)
Oգոստոսի 24-ին՝ ժամը 06.08-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով:
Կա 14 զոհ, վնասվել են որոշ քաղաքներ, առկա է սողանքի առաջացման վտանգ:
Տուժել են հատկապես Ումբրիո, Լացիո, Մարկե շրջանները, Ակկումոլի և Ամատրիչե քաղաքները։
***
«Rai News 24»–ին Ամատրիչեի քաղաքապետ Սերջո Պիրոցցին հաղորդել է, որ քաղաքի կեսն ավերված է։ Փլատակների տակ մարդիկ կան։
Ամատրիչե տանող և այնտեղից դուրս եկող ճանապարհները չեն գործում։ ТАСС–ի փոխանցմամբ՝ տարածքում իջվածք է առաջացել։ Հնարավոր է՝ կամուրջը քանդվի։
***
«i24News»–ի փոխանցմամբ՝ առնվազն 21 մարդ է մահացել երկրաշարժի հետևանքով։
Վերջին տվյալներով՝ 100 մարդ համարվում է անհետ կորած։
***
«Reuters»–ի փոխանցմամբ՝ զոհվածների թիվը հասել է 37–ի։
«Tgcom24»–ն էլ գրում է, որ տարհանվել է առնվազն 2.5 հազ մարդ։
***
ANSA-ն հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 63–ի։
Գործակալության փոխանցմամբ՝ 35 մարդ զոհվել է Ամատրիչե քաղաքում, 11–ը՝ Ակկումոլի, 17–ն էլ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Ավելի վաղ Ասկոլի–Պիչենոյից հայտնել էին 45 զոհվածի մասին։
***
«Reuters»–ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 73–ի։ 20 մարդ մահացել է Մարկե շրջանում, 53 մարդ՝ Լացիո շրջանի Ակկումոլի և Ամատրիչե քաղաքներում։
***
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի խոսքով՝ զոհերի թիվը հասել է 120–ի։
***
«France-Presse»–ը, փրկարարներին հղումով, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 247–ի։
***
Զոհվածների թիվը հասել է 267–ի։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչ Իմաքլոանա Պոստիլիոնեն։

7or.am