Ավստրիայի և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական լարվածությունը մեծացել է. Թուրքիան «խորհրդակցության նպատակով» հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով այս որոշումը, պատճառաբանել է, թե Ավստրիան վերածվել է Եվրոպայում հակաիսլամական կենտրոնի:
Չավուշօղլուն իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ Ավստրիայում արգելվել էր Թուրքիային աջակցող խաղաղ ցույցի անցկացումը, իսկ ավելի ուշ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կազմակերպած ցույցը Վիեննայում թույլատրվել էր:
Աղբյուրը հիշեցնում է՝ անցյալ շաբաթ էլ Վիեննայի օդանավակայանում «Kronen Zeitung» թերթի կողմից տեղադրվել էր հետևյալ հակաթուրքական հայտարարությունը. «Դուք գիտեի՞ք, որ Թուրքիան թույլ է տալիս սեռական հարաբերություններ ունենալ 15 տարին չլրացած երեխայի հետ»:
Թուրքիան խիստ արձագանք էր ցուցաբերել հայտարարությանը։
Թուրքիան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին

7or.am