Աշխարհ

23.08.2016 12:40


Վրաստանում չեն բացառում Սահակաշվիլիի մեղսակցությունը գազատարի պայթեցման փորձին

Վրաստանում չեն բացառում Սահակաշվիլիի մեղսակցությունը գազատարի պայթեցման փորձին

Ռուսաստան–Հայաստան գազատարի պայթեցումը շահեկան կլիներ Ուկրաինայի Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Այս մասին, «Интерфакс»–ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ դա ձեռնտու կլիներ Սահակաշվիլիին երկրում հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Դժվար չէ գլխի ընկնել, որ ապակայունացումն ընտրություններից առաջ բավական ձեռք է տալիս Սահակաշվիլիին ու նրա կուսակցությանը։ Ես չեմ կարող բացեիբաց մեղադրել նրանց ահաբեկչության կազմակերպման մեջ, բայց նրանց մտքով կարող էր անցնել նման նենգ ծրագիր»,– հայտարարել է Կոբախիձեն GDS վրացական հեռուստաընկերության եթերում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը կանխել է գազատարի այն հատվածի պայթեցումը, որով Ռուսաստանից բնական գազ է մատակարարվում Հայաստանից։

Հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռք բերման և պահպանման փաստի առիթով ձերբակալվել էր Վրաստանի հինգ քաղաքացի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը