Աշխարհ

23.08.2016 11:15


Պորոշենկոն ուզում է Դոնբասի ու Ղրիմի վրա ուկրաինական դրոշը ծածանել

Պորոշենկոն ուզում է Դոնբասի ու Ղրիմի վրա ուկրաինական դրոշը ծածանել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հույս ունի մի օր բարձրացնել Ուկրաինայի դրոշը Դոնեցկի, Լուգանսկի, Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի վրա։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

«Չափազանց բարդ խնդիր է մեր համար՝ այնպես անել, որ մեր դրոշը նորից հայտնվի Դոնեցկի, Լուգանսկի, Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի վրա»,– Կիևում Ուկրաինայի պետական դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ հայտարարել է Պորոշենկոն։

Օգոստոսի 23–ին Ուկրաինան տոնում է պետական դրոշի օրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը