FETÖ կազմակերպության նախկին համակարգողը, որի առաջնորդին համարում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գաղափարական ոգեշնչող, պատմել է, թե ինչպես էր Ֆեթհուլլահ Գյուլենը համակարգում իր ուղեկիցների աշխատանքները նախկին ԱՊՀ–ի երկրներում և Կովկասում։
Նախկինում Գյուլենի կարևոր ներկայացուցիչներից մեկի՝ Հայաթի Քյուչուքի խոսքերով՝ թուրք ընդդիմադիրը հրապարակայնորեն սպառնացել էր Ադրբեջանի իշխանություններին, խոստացել անգամ Կասպից ծովը նետել նախագահԻլհամ Ալիևին։ Այս մասին նա պատմել է թուրքական «Sabah» թերթի հետ հարցազրույցի ընթացքում։
«Փենսիլվանիայում ժողովի ընթացքում Գյուլենին զանգահարել էին Ադրբեջանից և բողոքել, որ Իլհամ Ալիևը ճնշում է գյուլենականներին, խանգարում է նրանց նորմալ գործունեությանը։ Ֆեթհուլլահ Գյուլենը պատասխանել է հետևյալը՝ «Թող չստիպեն ինձ նրան Կասպից ծովը նետել»,– պատմել է Հայաթի Քյուչուքը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի սահմանում թաքուն գործունեություն են իրականացնում բազմաթիվ գյուլենականներ։ Նրանց նախկին գործընկերը վախենում է, որ Ալիևի հրաժարականից հետո Ադրբեջանը ամբողջությամբ կհայտնվի FETÖ–ի ձեռքում։
«Միայն «մեկ ժողովուրդ՝ 2 պետություն» սկզբունքով գործելու դեպքում կկարողանանք դեն նետել այդ ահաբեկիչներին աղբանոցը»,–հավելել է Քյուչուքը։
Գյուլենը խոստացել է Կասպից ծովը նետել Ալիևին
FETÖ կազմակերպության նախկին համակարգողը, որի առաջնորդին համարում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գաղափարական ոգեշնչող, պատմել է, թե ինչպես էր Ֆեթհուլլահ Գյուլենը համակարգում իր ուղեկիցների աշխատանքները նախկին ԱՊՀ–ի երկրներում և Կովկասում։
Նախկինում Գյուլենի կարևոր ներկայացուցիչներից մեկի՝ Հայաթի Քյուչուքի խոսքերով՝ թուրք ընդդիմադիրը հրապարակայնորեն սպառնացել էր Ադրբեջանի իշխանություններին, խոստացել անգամ Կասպից ծովը նետել նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին նա պատմել է թուրքական «Sabah» թերթի հետ հարցազրույցի ընթացքում։

7or.am