Ղրիմն ուժեղացրել է Ուկրաինայի հետ սահմանը պահակախմբերով և թաքնված տեսախցիկներով
Ղրիմի կառավարության փոխվարչապետ Ռուսլան Բալբեքը հայտարարել է թերակղզու՝ Ուկրաինայի հետ սահմանային տարածքը թաքնված տեսախցիկներով և լրացուցիչ պահակախմբերով ուժեղացնելու մասին։ Այս մասին հայտարարում է РИА «Новости»–ն։
«Միջոցներ են ձեռնարկվել թերակղզու սահմանի հսկողության և թերակղզու բնակիչների անվտանգության հարցով։ Մեր կողմից սահմանագիծն ուժեղացվել է լրացուցիչ վերահսկողության միջոցներով, թաքնված տեսախցիկներով, ինչպես նաև ռադիոտեխնիկական հսկողության ծառայությամբ։ Բացի այդ, մշտական հերթապահության են անցել նաև լրացուցիչ պահակախմբեր»,– հայտարարել է Բալբեքը։
Նա հստակեցրել է, որ նման միջոցների ձեռնարկումը պայմանավորված է այն երաշխիքի բացակայությամբ, որ Կիևի իշխանությունները Ղրիմում դիվերսիա կազմակերպելու նոր փորձեր չեն կատարի։

7or.am