Աշխարհ

22.08.2016 21:15


Գնչուները ծեծել են Վերկա Սերդյուչկայի «մայրիկին»

Գնչուները ծեծել են Վերկա Սերդյուչկայի «մայրիկին»

Վիեննայում Վերկա Սերդյուչկայի և նրա «մոր» ելույթը հայտնվել է տապալման վտանգի տակ։ Արդեն օգոստոսի 23–ին Իննա Բելոկոնը, ով հայտնի է որպես Վերկա Սերդյուչկայի բեմական մայրիկ, պետք է պատրաստ լինի, սակայն նա շարունակում է մնալ սթրեսային իրավիճակում իր և 18–ամյա դստեր վրա գնչուների ամբոխի կողմից կատարված հարձակումից հետո։

47–ամյա արտիստուհու ընկերները պատմել են, որ Իննան և իր ամուսինն իրենց սեփական ռեստորանային բիզնեսն ունեն Պոլտավայում, և ամեն տարի նրանք մասնակցում են Սորոչինյան տոնավաճառին։

Ուշ երեկոյան Իննան դստեր և ընկերուհու հետ սպասարկում էին հաճախորդներին միայնակ, դերասանուհու ամուսինը նրանց կողքին չի եղել։ Ինչ–որ մի պահի մոտավորապես 12 հոգի գնչու է ներս մտել։

«Կարծես թե Իննան նրանց խնդրեց լուռ մնալ, կամ էլ լքել հաստատությունը, բայց նրանք հարձակվեցին նրա և դստեր վրա»,– ուկրաինական «Вести»–ին է պատմել Անդրեյ Դանիլկոն (Վերկա Սերդյուչկան)։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը երկար ժամանակ չէր ժամանում։ Դերասանը զարմանում է, թե ինչպես է նման փառատոնի ընթացքում, ինչպիսին որ Սորոչինյան տոնավաճառն է, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ կան, այդքան թույլ գործում անվտանգության համակարգը։

Սակայն Վերկա Սերդյուչկան հույս ունի, որ իր «մայրիկը» կկազդուրվի և կկարողանա մեկնել շրջագայության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը