Աշխարհ

22.08.2016 17:15


Ադրբեջանում Իրանը նոր դեսպան է նշանակում

Ադրբեջանում Իրանը նոր դեսպան է նշանակում

Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է դառնալու Ջավադ Ջահանգիրզադեն։ Այս մասին փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նոր նշանակման վերաբերյալ լրատվամիջոցի թեհրանյան բյուրոյին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Ղասիմին:

Նա ընդգծել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում դեսպանին նշանակելու ուղղությամբ, և նոր դեսպանի անունը հրապարակվում է միայն հավատարմագրերի ստորագրումից հետո:

«Ներկայումս դեսպանի թեկնածուն Ջավադ Ջահանգիրզադեն է: Նա շուտով կմեկնի Բաքու՝ իր գործառույթները կատարելու նպատակով»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային համագործակցությանը՝ Ղասիմին հայտարարել է, որ Թեհրանը մշտապես ձգտում է զարգացնել համագործակցությունը հարևան երկրների հետ:

«Բաքվում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը դրա օրինակն է: Բաքվի հանդիպման ժամանակ կարևոր արդյունքներ ձեռք բերվեցին տարածաշրջանային անվտանգության ապահովման ու համագործակցության զարգացման վերաբերյալ, որը կարող է ծառայել որպես տարածաշրջանային փոխգործակցության օրինակ»,- նկատել է նա:

Ջահանգիրզադեն եղել է Իրանի Խորհրդատվական խորհրդում Ուրմիա քաղաքի (Արևմտյան Ադրբեջան նահանգ) ներկայացուցիչը: Նա նաև եղել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը