Աշխարհ

22.08.2016 16:30


Բիլլ Մյուրրեյը «բռնվել է» ֆրի գողանալիս (լուսանկարներ)

Բիլլ Մյուրրեյը «բռնվել է» ֆրի գողանալիս (լուսանկարներ)

«Reddit» ցանցային ֆորումի օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է՝ ինչպես է հոլիվուդյան հայտնի դերասան Բիլլ Մյուրրեյը կարտոֆիլի ֆրի գողանում օդանավակայանի անծանոթ այցելուից։

Արտասովոր դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մարթաս–Վինյարդ կղզու օդանավակայանի ռեստորանում։

«Reddit»–ի օգտատիրոջ խոսքով՝ Մյուրրեյը մոտեցել է նստած այցելուին, նրա սեղանից մի քանի կտոր կարտոֆիլ վերցրել, այնուհեև թաքնվել ամբոխի մեջ։

«Mashable»–ը գրում է, որ դերասանի նման պահվածքի մասին վաղուց են լուրեր պտտվում։ Մի անգամ էլ նա մի սրճարանի այցելուի ֆրիից է գողացել՝ ասելով. «Միևնույն է՝ քեզ ոչ ոք երբեք չի հավատա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը