Իրանը «ձևամոլություն» է անվանել Համադանի բազան օգտագործելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին Համադանի բազան Սիրիայի գրոհայիններին հարվածելու նպատակով օգտագործելու մասին հրապարակային հայտարարության համար։ Այս մասին հայտում է «Associated Press»–ը։
Նրա խոսքով՝ դա «ձևամոլություն է ու անազնվություն»։
Նախարարը հավելել է՝ «ռուսներն ուզում են իրենց սուպեր ուժը ցուցադրել՝ երաշխավորելու իրենց ազդեցությունը Սիրիայի քաղաքականության վրա»։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ–ից հայտարարել էին, որ Ռուսաստանն այլևս չի օգտագործում Համադանի ավիաբազան։

7or.am