Արքայազն Հարրին Ուսեյն Բոլտին նոր վազքային մենամարտի է հրավիրել
Բրիտանական արքայազն Հարրին ճամայական թեթև ատլետ Ուսեյն Բոլտին կանչել է նոր վազքային մենամարտի։ Համապատասխան գրառումը հայտնվել է Քենսինգթոնյան պալատի թվիթթերյան էջում։
«Շնորհավորում եմ, Ուսե՛յն Բոլտ։ Հիմա, երբ դու պաշտոնապես դարձար հզորագույնը, հնարավոր է, որ պատրաստ ես լրացուցիչ վազքի։ Շնորհավոր 30–ամյակդ»,– գրել է Հարրին։
Նշենք, որ օգոստոսի 21–ին Բոլտը դարձավ 30 տարեկան։
Աղբյուրը հիշեցնում է՝ արքայազնն ու մարզիկը մեկ անգամ արդեն մրցել են։ Դա եղել է 2012թ, երբ Հարրին գնացել էր Յամայկա։ Այդ ժամանակ Բոլտը թույլ էր տվել արքայազնին հաղթել։
Ինչպես հայտնում է «Daily Mail»–ը, նոր վազքի վերաբերյալ Հարրիի առաջարկությունը ցնցել է համացանցը. և՛ արքայազնի, և՛ մազիկի երկրպագուներին դուր է եկել լրացուցիչ մենամարտի միտքը։

7or.am