Աշխարհ

22.08.2016 15:00


Ռուս զբոսաշրջիկների չավելացող թիվը շարունակում է անհանգստացնել թուրքերին

Ռուս զբոսաշրջիկների չավելացող թիվը շարունակում է անհանգստացնել թուրքերին

Թուրքիայի հյուրանոցատերերի միության նախագահ Օսման Այըքը թուրքական «Sözcü» թերթին տված հարցազրույցում նշել է, որ չնայած ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքին` Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազ մնալ, և շատ հեռու է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Այըքը նշել է, որ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները մեծ հույսեր էին կապում օրեր առաջ տեղի ունեցած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հետ, սակայն դրանք էլ չարդարացան:

«Սպասում էինք, որ հանդիպումից հետո կհայտարարվի չարթերային չվերթների վերսկսման մասին, սակայն այդ սպասումը չիրականացավ: Ժամանակ պահանջվեց»,- հայտարարել է Այըքը:

Վերջինս տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիա է այցելել 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալների համաձայն այդ թիվը հազիվ կազմում է 200 հազար:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը