Աշխարհ

22.08.2016 14:35


Յունքերը քննադատել է Թուրքիային

Յունքերը քննադատել է Թուրքիային

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը քննադատել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շրջանակներում տեղի ունեցող չարաշահումները:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվակայքին հղումով։

Յունքերը, մասնավորապես, նշել է, որ մտավորականներին բանտարկելը չի կարող նույնացվել ահաբեկչության դեմ պայքարի հետ.

«Ահաբեկչության դեմ պայքարի թեման չի կարող շահարկվել՝ մտավորականներին, գիտնականներին, լրագրողներին բանտարկելու նպատակով: Մենք ահաբեկչության դեմ պայքար ասելով դա չենք հասկանում»:

Յունքերն անդրադարձել է նաև Եվրամիության (ԵՄ) կողմից Թուրքիային խոստացված առանց անցագրի ռեժիմի գործարկմանը՝ նշելով, որ, հնարավոր է, առաջիկայում Թուրքիան վիզաների ազատականացում ստանա.

«Եթե բոլոր նախապայմանները կատարվեն, ապա գաղթականների ներհոսքի վերահսկման պայմանագրի հետ ուղղակի կապ ունեցող առանց անցագրի ռեժիմը հոկտեմբերի 1-ից կարող է գործարկվել»:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը