Աշխարհ

22.08.2016 13:55


Հարցում. ռուսների 11%–ը պատրաստ է 5000 ռուբլով վաճառել իր ձայնը Դումայի ընտրություններում

Հարցում. ռուսների 11%–ը պատրաստ է 5000 ռուբլով վաճառել իր ձայնը Դումայի ընտրություններում

«Левада-центр»–ի հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 23%–ը պատրաստ է վաճառել իր ձայնը Դումայի ընտրություններում 100 և ավելի ռուբլի գումարի դիմաց։

11%–ը նշել է, որ պատրաստ է նման գործարքի գնալ 5 հազ ռուբլու դիմաց, 63%–ն էլ հայտարարել է, որ ոչ մի գումարով նման բան չի անի։

21%–ի կարծիքով Դումայի ընտրությունների արդյունքները կկեղծվեն տեղի կամ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։

15%–ն ակնկալում է ընտրողների կաշառում իշխանության կողմից։ 13%–ը հայտնել է, որ հավատում է ԿԸՀ–ի կողմից արդյունքների նենգափոխման հնարավորությանը։

22%–ն էլ լիահույս է, որ Դումայի ընտրությունների արդյունքները չեն կեղծվի։

Հարցումն անցկացվել է ս. թ. օգոստոսի 5–8–ը։ Մասնակցել է 18 տարեկանից բարձր 1600 մարդ ՌԴ 48 շրջանի 137 բնակավայրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը