Դի Կապրիոն հրաժարվել է գումար հավաքել Քլինթոնի արշավի համար
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է մասնակցել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի համար միջոցների հավաքագրմանը։ Այս մասին հայտնում է «The Hindu»–ն։
Դա կարող է պայմանավորված լինել այն բանով, որ «Օսկարի» դափնեկիրը կապված է «Red Granite Pictures» ընկերության հետ, որը հովանավորել է «Ուոլլ սթրիթի գայլը» ֆիլմը։ Ընկերությանը կասկածում են Մալազիայի կառավարության ֆոնդից 3 մլրդ դոլար գողանալու մեջ։
Սակայն կինոաստղի ներկայացուցիչ Շոն Սաքսը հերքել է այդ պատճառը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դի Կապրիոն Լոս Անջելեսի իր քոթեջում տոնական ճաշ է կազմակերպում բոլոր ցակացողների համար, ովքեր կարող են 33,4 հազ դոլար վճարել ոչ պաշտոնական ձևաչափով Հիլարիի և իր հետ զրուցելու համար։ Հավաքագրված բոլոր միջոցներն ուղղվելու էին Քլինթոնի կուսակցությանը։

7or.am