Աշխարհ

22.08.2016 17:45


Թայլանդի ոստիկանությունը սկսել է ձերբակալել «Pokemon GO» խաղացողներին

Թայլանդի ոստիկանությունը սկսել է ձերբակալել «Pokemon GO» խաղացողներին

Թայլանդի ոստիկանությունը գործողություն է սկսել «Pokemon GO» խաղացողներին բռնելու հարցով, ովքեր որսում են պոկեմոններին մայրուղիներին և դրանով իսկ հրահրում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Այս մասին հայտնում է «MThai News» պարբերականը։

Կանոնները խախտողները պետք է վճարեն ադմինիստրատիվ տուգանք՝ 1000 թայլանդական բատի չափով։ Ոստիկանությունը մտադիր է տուգանել նաև վարորդներին, ովքեր խաղում են «Pokemon GO» մեքենա վարելիս։

Նշվում է, որ նախորդ 11 օրվա ընթացքում Թայլանդի մայրաքաղաքային շրջաններից մեկում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 243 վարորդի, ովքեր վարելիս օգտվել են բջջային հեռախոսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը