Աշխարհ

22.08.2016 18:47


Պիտբուլին բռնաբարելու փորձից հետո տղամարդը հայտնվել է վերականգնողական բաժանմունքում (լուսանկար)

Պիտբուլին բռնաբարելու փորձից հետո տղամարդը հայտնվել է վերականգնողական բաժանմունքում (լուսանկար)

Մայամիում ոմն Ռամոն Սանչես փորձել է սեռական հարաբերություններ ունենալ 4–ամյա պիտբուլի հետ։ Այս մասին հայտնում է «pure-t.ru»–ն։ Շունը, փորձելով ինքնապաշտպանվել, հարձակվել է տղամարդու սեռական օրգանների վրա։

Ականատեսների խոսքերով՝ պիտբուլ Սպանկին տիրոջ հետ այգում զբոսնելիս է եղել, երբ պարոն Սանչեսը բռնել է նրան և փորձել բռնաբարել։ Պիտբուլը կատաղի դիմադրություն է ցուցաբերել և ուժեղ կծել է տղամարդու ոտքերը, ձեռքերը և աճուկը։

«Շունը ուղղակի վազվզում էր գնդակ խաղալով, երբ անհայտ վայրից հայտնված մարդը փորձում էր բռնել նրան,–պատմում է միջադեպի ականատես Դորոթին,–Տղամարդը իջեցրեց իր տաբատը և հարձակվեց շան վրա, սակայն շունը պաշտպանեց ինքն իրեն։ Վայրկյանների ընթացքում նա ատամներով բռնեց տղամարդու սեռական օրգանները և բառացիորեն պատառոտեց դրանք»։

Չնայած բազմաթիվ ջանքերին՝ բժիշկներին չի հաջողվել պահպանել տղամարդու սեռական օրգանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը