Քլինթոնի օգնականն աշխատել է արմատական մահմեդական պարբերականում
Հումա Աբեդինը, ով Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնականն է, աշխատել է արմատական մահմեդական պարբերականում։ Այս մասին հաղորդում է «New York Post»–ը։
Հաղորդվում է, որ սաուդյան «Journal of Muslim Minority Affairs» պարբերականը, որտեղ Աբեդինը 10 տարի աշխատել է որպես խմբագիր, հանդես էր գալիս կանանց իրավունքներ տրամադրելու դեմ և մեղադրում էր ԱՄՆ–ի իշխանություններին 2001թ. սեպտեմբերի 11–ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ։ Պարբերականի գլխավոր խմբագիրն է Աբեդինի մայրը։
Նշվում է, որ Հումա Աբեդինը լքել է պարբերականը 2008 թ., իսկ նրա մայրը մինչ օրս դրա գլխավոր խմբագիրն է։ Աբեդինը համարվում է Քլինթոնի ամենահավատարիմ օգնականներից մեկը։ Նրանք սկսել են համագործակցությունը Սպիտակ տանը, այնուհետև շարունակել են այն Սենատում և Պետդեպում։ Ներկայումս նա ակտիվորեն օգնում է թեկնածուին անցկացնել նախընտրական քարոզարշավը։

7or.am